Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչի՞ է հան­գեց­նե­լու ժա­մա­նա­կին Շու­շիի պաշտ­պա­նու­թ­յու­նը բա­վա­րար չկազ­մա­կեր­պե­լը

Ինչի՞ է հան­գեց­նե­լու ժա­մա­նա­կին Շու­շիի պաշտ­պա­նու­թ­յու­նը բա­վա­րար չկազ­մա­կեր­պե­լը
10.11.2020 | 00:35

Նո­յեմ­բե­րի 8-ի լույս 9-ի գի­շերն ան­հան­գիստ էր նաև Երևա­նի եր­կն­քում: ժա­մը մոտ 1-ից հե­տո, ողջ գի­շեր Երևա­նի և Երևա­նի մեր­ձա­կայ­քի եր­կն­քում սու­րում էին մեր ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի կամ (և) Ռու­սաս­տա­նի Օ­ՏՈՒ-ի կոր­ծա­նիչ­նե­րը: Մանևրներն ի­րա­կա­նաց­վում էին տար­բեր բարձ­րու­թյուն­նե­րի վրա: Ինք­նա­թիռ­նե­րի շար­ժիչ­նե­րի վեր­ջին գո­ռո­ցը լս­վեց ժա­մը 7-ին, բայց մի քա­նի ժա­մից, օր­վա ըն­թաց­քում ո­րո­շա­կի ա­ռա­ջադ­րանք կա­տա­րող կոր­ծա­նիչ­նե­րի ձայ­նը դար­ձյալ լս­վեց: Նույ­նիսկ խա­ղաղ ժա­մա­նակ չեմ հի­շում որևէ դեպք, որ Երևա­նի եր­կն­քում կոր­ծա­նիչ­նե­րը գի­շերն այս­քան եր­կար թռիչք­ներ կա­տա­րեին, ա­վե­լին` պա­տե­րազ­մի ըն­թաց­քում նույ­նիսկ ցե­րե­կը, մի­գու­ցե չն­չին բա­ցա­ռու­թյամբ, թռիչք­ներ չեն ե­ղել:


Կա­րե­լի է են­թադ­րել, որ կոր­ծա­նիչ­ներն օդ էին բարձ­րա­ցել տագ­նա­պով` հայ-ադր­բե­ջա­նա­կան, մի­գու­ցե նաև հայ-թուր­քա­կան սահ­մա­նի մոտ թշ­նա­մու կոր­ծա­նիչ­նե­րի և ԱԹՍ-նե­րի ան­նա­խա­դեպ ակ­տի­վու­թյուն նկա­տե­լով և ար­ձա­գան­քե­լով դրան, այ­սինքն` եր­կն­քում կազ­մու­պատ­րաստ լի­նե­լով ցան­կա­ցած պա­հի դրանց դեմ մար­տի դուրս գա­լու:
Մյուս հնա­րա­վոր բա­ցատ­րու­թյու­նը կա­րող է լի­նել այն, որ Հա­յաս­տա­նը (Ռու­սաս­տա­նը) նկա­տի ու­նե­նա­լով Ադր­բե­ջա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ՀՀ տա­րած­քից իբր Ադր­բե­ջա­նին հար­վա­ծե­լու վե­րա­բե­րյալ, մի­գու­ցե նաև ու­նե­նա­լով ո­րո­շա­կի հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, Ար­ցա­խում խիստ լար­ված գի­շեր­վա ըն­թաց­քում չի բա­ցա­ռել Ադր­բե­ջա­նի տա­րած­քից հր­թի­ռա­յին հար­վածն «Է­րե­բու­նի» ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նին, հետևա­բար կոր­ծա­նիչ­նե­րը նա­խա­պես օդ է բարձ­րաց­րել, որ չվ­նաս­վեն: Ով ինչ ու­զում է ա­սի, և ով ու­զում է, թող հա­վա­տա (իր գործն է), ես չեմ կա­րող հա­վա­տալ, որ դրանք օդ էին բարձ­րա­ցել ու­սում­նա­վար­ժանք­նե­րի նպա­տա­կով և ողջ գի­շեր և այ­սօր ցե­րեկն զբաղ­ված էին միայն դրա­նով:


Թուր­քա­կան «CNN Turk» հե­ռուս­տաա­լի­քը, հղում կա­տա­րե­լով դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րի վրա, նո­յեմ­բե­րի 7-ին հայտ­նել է, որ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նը Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին ա­ռա­ջար­կել է հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին խումբ ստեղ­ծել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի կար­գա­վոր­ման հա­մար: Դա­տե­լով ա­մե­նից, ՌԴ նա­խա­գա­հը մեր­ժել է նրան (և ճիշտ է ա­րել)` ան­թույ­լատ­րե­լի հա­մա­րե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյանն այ­լընտ­րան­քա­յին մարմ­նի ստեղ­ծու­մը: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում, ե­թե Պու­տինն Էր­դո­ղա­նի ա­ռա­ջար­կին հա­մա­ձայ­ներ, մենք հի­մա այդ մա­սին կի­մա­նա­յինք և՛ ռու­սա­կան, և՛ թուր­քա­կան աղ­բյուր­նե­րից:


Հարկ է ու­շադ­րու­թյուն դարձ­նել, թե Էր­դո­ղա­նը նշ­ված ա­ռա­ջար­կը երբ է ա­րել Պու­տի­նին: Շու­շին, ա­պա նաև Ար­ցա­խը գրա­վե­լու ա­ռա­քե­լու­թյամբ նո­յեմ­բե­րի 8-ին Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րին Բա­քու գոր­ծու­ղե­լուց ան­մի­ջա­պես ա­ռաջ, դրա նա­խորդ օ­րը: Ստաց­վում է, որ Էր­դո­ղա­նը մար­տահ­րա­վեր նե­տեց Պու­տի­նին` չհա­մա­ձայ­նե­ցիր հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին խումբ ստեղ­ծել, բա­նակ­ցել, ու­րեմն պա­տե­րազ­մով կվերց­նենք Ար­ցա­խը:
Ե­րեկ ժա­մը 17:00-ից հե­տո Ար­ցա­խի նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Վահ­րամ Պո­ղո­սյա­նը ֆեյս­բու­քյան իր գրառ­մամբ մաս­նա­վո­րա­պես հայտ­նեց.

«Ա­ռայ­սօր, ցա­վոք, պետք է խոս­տո­վա­նենք, որ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի շղ­թան դեռ մեզ ու­ղեկ­ցում է, ու Շու­շի քա­ղաքն ամ­բող­ջու­թյամբ դուրս է մեր վե­րահս­կո­ղու­թյու­նից, և այս մա­սին հու­սադ­րող կամ ոգևո­րող բո­լոր տե­սա­կի քա­րոզ­չա­կան թե­զե­րը, բա­ցի ի­րա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը կորց­նե­լուց, մեզ ո­չինչ չեն տա­լիս:
Գո­տի­նե­րը ևս մեկ ան­գամ ձգել է պետք, քա­նի որ թշ­նա­մին գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տի մա­տույց­նե­րում, և ար­դեն մայ­րա­քա­ղա­քի գո­յու­թյունն է վտանգ­ված…»:


Հարկ է նկա­տել, որ Շու­շին թշ­նա­մու կող­մից մա­սամբ գրավ­վել էր դեռ նո­յեմ­բե­րի 8-ին, և այն, ինչ կա­տար­վեց նո­յեմ­բե­րի 9-ին, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար միան­գա­մայն սպա­սե­լի, կան­խա­տե­սե­լի էր, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ այդ օ­րը ադր­բե­ջա­նա­կան դրո­շի օրն էր: Ա­վե­լին` Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը նո­յեմ­բե­րի 8-ին Բա­քու է ժա­մա­նել Ադր­բե­ջա­նի ԶՈՒ ողջ հրա­մա­նա­տա­րու­թյունն իր ձեռ­քը վերց­նե­լու և հենց Շու­շին գրա­վե­լու նպա­տա­կով: Հի­շենք նաև, որ Լե­դի Գա­գա­յի «911» տե­սա­հո­լո­վա­կում հա­յե­րիս զգու­շաց­ված էր նո­յեմ­բե­րի 1-8-ի ըն­թաց­քում մեր հան­դեպ թշ­նա­մու ինչ-որ խո­շոր գոր­ծո­ղու­թյան մա­սին:
Սպա­սե՞նք «Հար­սա­նիք լեռ­նե­րում-2»-ի, թե՞ Հա­յաս­տա­նը կհա­մա­կերպ­վի Շու­շիի, ա­պա նաև Ար­ցա­խի կորս­տի հետ… Ժա­մա­նա­կին Շու­շիի պաշտ­պա­նու­թյու­նը բա­վա­րար չկազ­մա­կեր­պե­լը չի՞ հան­գեց­նե­լու պա­տե­րազ­մում Ար­ցա­խը փր­կե­լու հա­մար Հա­յաս­տա­նի ներգ­րավ­մա­նը։


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 18504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ